Հավանաբար Հայաստանի, հայ ազգի դեգրադացման ընթացքը, պրոցեսը խորացավ ու ավելի է խորանում, տանում Բուրատինոյի հիմարների երկրի «Հրաշքների դաշտ», ամբողջովին քայքայում, կազմալուծում հանրությանը, հասարակությանը և տանում ամբոխավարության:
Հայտնի արտահայտություն կա՝ հռետորական շուն, որը նշանակում է չարամիտ քննադատ, չարամիտ պարսավող:
Վերջին տարիներս շատացել են նմաններն ու մուտացվել՝ գերազանցելով մայր չարամիտին:
Ներկայումս արդեն «հռետորական դոգիզմի» ոճը գնալով տարածվում, զարգանում, արմատավորվում է և ընդունվում շատ-շատերի կողմից:
Ցավոք, սակայն ինձ համար արդեն նաև վերանում է «հայ կնոջը հարիր չէ» հնարած կամ գուցե մտացածին միֆն ու մտածելակերպը, քանի որ դոգերին և նրանց ոճն ընդունողներին և այդ ոճին տուրք տվողներին լսողների ու հայհոյախառն «քոմենթողների» գերակշռող մասը կանայք են:
Այդ միֆը ջարդվել ու զրոյացվել էր դեռևս 90-ականներին՝ թուրքիաներում, արաբստաններում «աշխատած» կանանց մասին պատմող իրողություններով, իսկ հիմա խորացել է՝ հատկապես վերջին տարիներին:
Ցավալի է, սակայն արդեն ակնհայտ, որ գրագետ, հավասարակշռված, կիրթ, փաստարկված խոսքը, գրառումը, կարծիքը, մեկնաբանությունը չի ընդունվում, չի լսվում կամ կարդացվում:
Ընդունվում, լսվում և ընթերցվում են դոգանման, դոգամակարդակի, դոգահաչող և դոգասերված գոյանքները, հռետորական շները:
Տպավորություն կա, որ նրանց լսողները հավանաբար հայհոյանքից գրգռմունքի, էքստազի մեջ ընկնող, հայտնվող սեգմենտն այդ ամենին կարոտ է կամ արդեն սովոր:
Եվ հավանաբար, նաև ուղղակի նմանների համար դա ապրելակերպ է, հաստատուն մակարդակ և ապրելակերպի, վարքի նորմ:
Եվ նաև այդ «նորմը» վեներական հիվանդության, վիրուսի, համաճարակի նման գնալով տարածվում է:
Տարածվում արագ, զարգանալով և մուտացվելով՝ վիրուսների շտամների նման:
Ռոբերտ Մելքոնյան